Ֆերստապեն. Մեկ չեմպիոնական տիտղոսը բավական կլինի

«Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը BBC-ի հետ հարցազրույցում խոսել է Ֆորմուլա 1-ի հավանական չեմպիոնական տիտղոսի մասին:

«Ֆորմուլա 1-ում բարձունքը մեկն է: Եթե մեկ անգամ հասնես այնտեղ, հետո տարբերություն չի լինի, թե քանի անգամ կկրկնես: Իհարկե միշտ ձգտում ես ավելիին, բայց եթե մեկ անգամ հաղթել ես ուրեմն գործն արված է:

Դրանից հետո ճնշումն ավելի քիչ կլինի: Իհարկե ես կշարունակեմ հաճույք ստանալ բոլիդը վարելուց, բայց արդեն կմտածեմ այլ բարձունքների մասին Ֆորմուլա 1-ից դուրս»:

Այս մրցաշրջանում հոլանդացին պայքարում է չեմպիոնական տիտղոսի համար, աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի հետ: