Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստվում է ձեռք բերել «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսին, հաղորդում է Calciomercato-ն:
Մադրիդյան ակումբը տպավորված է 22-ամյա ֆուտբոլիստի խաղով: Նունյեսի համար պայքարում են այլ եվրոպական ակումբներ, սակայն «Ատլետիկոն» առաջինն է այդ պայքարում:
Ֆուտբոլիստը Մադրիդում կարող է հայտնվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Այս մրցաշրջանում Նունյեսը «Բենֆիկայի» կազմում մասնակցել է 10-ը հանդիպման` դառնալով 10-ը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: