Յուվենտուսի գլխավոր տնօրեն. Ռոնալդուի հեռանալուց հետո մենք ցնցվեցինք

«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի թիմից հեռանալու մասին:

«Մրցաշրջանը մեզ համար սկսվեց կարևոր ֆուտբոլիստի կորուստով: Ռոնալդուի հեռանալը ցնցեց «Յուվենտուսին»: Երբ հեռանում է Ռոնալդուի պես ֆուտբոլիստ, այդպիսի ցնցումներ կարող են լինել: Լավ է դա, թե վատ նրա վրա մեծ պատասխանատվություն կար թիմում:

Հիմա ֆուտբոլիստներն ավելի ինքնավստահ են և այդ պատասխանատվության որոշ մաս էլ իրենց վրա են վերցնում: Նրանք ճիշտ ճանապարհով են ընթանում: Այդպիսին պետք է լինի թիմային ոգին», փոխանցում է Արիվաբենեի խոսքերը Football Italia-ն: