Ռոնալդուն իմ մեծ ընկերն է․ Բենզեմա

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է իր տպավորություններով Մադրիդի «Ռեալի» նախկին գործընկեր Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպելուց հետո Եվրո-2020-ի Ֆրանսիա – Պորտուգալիա խաղում (2:2):

«Ռոնալդուն իմ մեծ ընկերն է, մենք շատ բաների հասանք «Ռեալում», միասին շատ գոլեր խփեցինք: Հիանալի էր նրան կրկին տեսնելը:

Մենք զրուցեցինք, միմյանց հաջողություն մաղթեցինք մեր ազգային հավաքականների ու ակումբների խաղերում»,- մեջբերում է Բենզեմային Abola-ն:

Ֆրանսիա – Պորտուգալիա խաղում Բենզեման ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: