Պոչետինոն 2 տրանսֆեր է խնդրել Յունայթեդից ակումբը գլխավորելու պարագայում

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:

Եթե այս տեղափոխությունը կայանա, ապա մարզչի խնդրանքով ակումբը կփորձի ձեռք բերել 2 պաշտպանների տրանսֆեր: Կիրան Տրիպիեին «Ատլետիկոյից» և Ժյուլ Կունդեին «Սևիլիայից», հայտնում է La Razon-ը:

Այժմ արգենտինացի մասնագետը ՄՅՈՒ-ի գլխավոր մարզչի ղեկը զբաղեցնելու ամենահավանական թեկնածուն է: