Կլոպ. Նա կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար. կարող է խաղալ 5 տարբեր դիրքում

«Լիվերուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Տակումի Մինամինոյի կարևորության մասին:

«Վերջին հանդիպումներում նա խաղացել է Ճապոնիայի հավաքականի կազմում, քանի որ հիանալի մարզավիճակում է: Դա օգնում է քեզ, երբ ցանկանում ես հայտնվել ակումբի կամ հավաքականի հիմանական կազմում: Նրա լավ մարզավիճակում լինելը շատ կարևոր է մեզ համար:

Տակումին մեր առաջին տարբերակն է, երբ հարկավոր է դիրքային փոփոխություններ կատարել: Նա կարող է խաղալ 5 տարբեր դիրքերում: Որպես հարձակվող կարող է խաղալ և կենտրոնում և եզրերից: Կարող է նաև կատարել առաջ քաշված կիսապաշտպանի պարտականությունները»,- Կլոպի խոսքերն է մեջբերում hitc.en-ը:

26-ամյա ճապոնացին 2020 թվականի հունվարին է տեղափոխվել մերսիսադյան ակումբ: