Լոնդոնի «Չելսիի» պաշտպանական գիծը հիանալի մրցաշրջան է անցկացնում:
«Ազնվականների» պաշտպանները ոչ միայն շատ լավ կասեցնում են մրցակցի գրոհները և ամուր պատնեշ կազմում, այլև արդյունավետ և տրամաբանական ավարտի են հասցնում սեփական գրոհները:
Թիմի կենտրոնական պաշտպանները լավ են գործում ստանդարտ դիրքերի ժամանակ, մշտապես վտանգ հանդիսանալով մրցակից թիմի պաշտպանների և դարպասապահի համար:
Եզրային պաշտպանները մշտապես միանում են գրոհներին` եզրափակելով դրանք, կամ կատարելով վճռորոշ փոխանցում:
Ներկայացնում ենք նրանց ցուցանիշները.
Ռիս Ջեյմս 5 գոլ, 5 գոլային փոխանցում
Տրեվո Չալոբա 3 գոլ
Բեն Չիլվել 3 գոլ, 1 գոլային փոխանցում
Անտոնիո Ռուդիգեր 2 գոլ, 2 գոլային փոխանցում
Տիագո Սիլվա 1 գոլ, 1 գոլային փոխանցում