🎥 Ուեստբրուկի թրիփլ-դաբլը չօգնեց Լեյկերսին, Դոնչիչն ու Պորզինգիսը կրկին փայլեցին

NBA-ի կանոնավոր առաջնությունում կայացան հերթական խաղային օրվա հանդիպումները:

«Լոս- Անջելես Լեյկերսն» առանց Լեբրոն Ջեյմսի 100:106 հաշվով պարտվեց «Նյու Յորք Նիկսին»: Հյուրերի խաղարկող Ռասել Ուեստբրուկը հերթական թրիփլ-դաբլի հեղինակը դարձավ: 31 միավոր, 13 անդրադարձի տիրում և 10-ը արդյունավետ փոխանցում: Տանտերերից լավագույնը Ջուլիուս Ռենդլն էր 20 միավորով և 16 ռեբաունդով: Սա «Լեյկերսի» 10-րդ պարտությունն էր: Լեբրոնն ու ընկերները մրցաշարային աղյուսակում 9-րդ են:

«Դալաս Մավրիքսը» 112: 104 հաշվով հաղթեց «Լոս- Անջելես Կլիպերսին»: «Դալասից» կրկին հիանալի խաղ ցուցադրեցին Լուկա Դոնչիչը և Կրիստապս Պորզինգիսը: Դոնչիչն ունի 26 միավոր 9-ական ռեբաունդ և փոխանցում: Պորզինգիսը 30 միավոր, 7 անդրադարձ: Տանտերերից առանձնացան Պոլ Ջորջը` 26 միավոր, 9 ռեբաունդ, 6 միավոր և Ռեջի Ջեկսոնը` 31 միավոր, 10 ռեբաունդ: «Մավրիքսը» 4-րդն է աղյուսակում, «Կլիպերսը»` 5-րդը:

Մյուս խաղերը.

«Դենվեր»- «Պորտլենդ» 100:119

«Մայամի»- «Դետրոիտ» 100:92