Ալեգրի. Այսպիսի պարտություններից հետո Յուվենտուսն ավելի ուժեղ կդառնա

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «Չելսիից» կրած պարտությունը:

«Հիասթափված ենք, որ բաց թողեցինք 4 գնդակ, սակայն մեր գլխավոր խնդիրը կատարել ենք` դուրս ենք եկել 1/8 եզրափակիչ:

Լինում էին պահեր, երբ գնդակն արագ կորցնում էինք, քանի որ շտապում էինք հարձակման, սակայն մեզ հարկավոր էր պահել գնդակը: Թուրինում մենք 90 րոպե կենտրոնացած խաղում և պաշտպանվում էինք, իսկ այստեղ 45 րոպե:

Մենք գիտենք մեր ուժեղ և թույլ կողմերը: Այսպիսի պարտություններից հետո «Յուվենտուսն» ավելի ուժեղ է դառնում»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն:

«Յուվենտուսը» խմբային փուլի շրջանակում 0:4 հաշվով զիջել է «Չելսիին»: