Չեմպիոների լիգայի ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Մեսիի մասին` հիշատակելով նաև Ռոնալդուին, գրում է անգլիական ակումբի թվիթերյան էջը:
«Դա շատ բարդ է: Երբ Մեսին ստանում է գնդակը չգիտես, թե ինչ է անելու: Հաճախ նա էլ չգիտի ինչ է պատրաստվում անել: ՊՍԺ-ի հարձակման գծի ցանկացած ֆուտբոլիստ կարող է աստղ լինել աշխարհի յուրաքանչյուր ակումբում, իսկ այստեղ միանգամից 4-ն են:
Այն ինչ արել են Մեսին և Ռոնալդուն անհնար է կրկնել: Հնարավոր է մենք դրա նման ինչ-որ բան տեսնենք, բայց ես կասկածում եմ: Նրանք բացառիկ են, անհնար է գտնել նրանց նման ևս 2-ի»,- ասել է իսպանացի մասնագետը: