Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն խոսել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների մասին, հայտնում է Marca-ն:
-Մեսին հաղթել է «Կոպա Ամերիկան»` բավականին լավ խաղ ցույց տալով: Բենզեման և Լևանդովսկին ևս հավակնորդ են:
Բացահայտ ֆավորիտ չեմ տեսնում, բայց պայքարն այս 3 ֆուտբոլիստների մեջ է: Եթե լիներ նախորդ տարի, միանշանակ կասեի Լևանդովսկի, սակայն այս տարի յուրաքանչյուրը կարող է հաղթել»,- ասել է 48-ամյա իտալացին:
Ֆաբիո Կանավարոն 2006 թվականին նվաճել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» կոչումը: