Իբրահիմովիչ. Ամեն առավոտ մարմինս ցավում է, բայց կշարունակեմ նպատակներիս հասնել

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչպես է կարողանում խաղալ 40 տարեկանում:

-Դա շատ բարդ է: Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, ողջ մարմինս ցավում է, բայց քանի դեռ ես ունեմ նպատակներ, ադրենալին` ես կշարունակեմ: Գնում եմ այնտեղ, որտեղ հարկավոր է աշխատել, որպեսզի մնամ բարձունքին:

Ես կանեմ դա այնքան, որքան կարող եմ: Չեմ ցանկանում հիմա ավարտել կարիերաս, ապա մի քանի տարի անց Ձեզ հետ խոսելիս փոշմանելով ասել. «Ես կարող էի շարունակել, որովհետև լավ մարզավիճակում էի»:

Ավելի լավ է հիմա ամբողջությամբ տրվել և հետո խոստովանել, որ այլևս բավական է», 40-ամյա շվեդ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում The Guardian-ը: