Եվրո-2020-ի գլխավոր բացահայտումներից մեկը՝ իտալական գրանդի դիտակետում

ՊՍՎ-ի պաշտպան Դենզել Դամֆրիսը կարող է տեղափոխվել «Ինտեր»: Այդ մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Միլանյան ակումբը Նիդերլանդների հավաքականի 25-ամյա խաղացողին դիտարկում է որպես Աշրաֆ Հակիմիին փոխարինող, ով հնարավոր է լքի ակումբն այս ամառ․ նրա ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն ու «Չելսին»։

«Ինտերի» տրանսֆերային ցուցակում է նաև «Չելսիի» պաշտպան Դավիդե Ձապակոստան, ով կարող է մտնել Հակիմիի գործարքի մեջ:

Նիդերլանդների հավաքականի պաշտպան Դամֆրիսը Եվրո-2020-ի երկու խաղերում խփել է 2 գոլ: