Բուքմեյքերները կարծում են, որ Լեբրոնը բռնցքամարտում կհաղթեր Ստյուարտին

Լեբրոն Ջեյմսի և Այզեյ Ստյուարտի միջև քաշքշուկը շարունակում է ակտուալ մնալ բասկետբոլի աշխարհում:

Ջեյմսը արմունկով հարվածել էր Ստյուրատին, ինչի արդյունքում վերջինիս դեմքը սկսել էր արյունահոսել: Այնուհետև «Դետրոիտի» կենտրոնականը փորձել է հաշիվները մաքրել «Լեյկերսի» առաջատարի հետ: Նրան մեծ դժվարությամբ են հանգստացրել և դուրս բերել խաղահրապարակից:

Այս առիթով ամերիկյան բուքմեյքերները գնահատել են երկուսի շանսերը, եթե նրանք լինեին բռնցքամարտի ռինգում:

Ըստ նրանց Լեբրոնը ֆավորիտ կլիներ այդ մարտում: