Մեսին խոսել է Մբապեի Ռեալ տեղափոխության մասին

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է թիմակից Կիլիան Մբապեի Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին, հաղորդում է իսպանական Marca-ն:

-Ճիշտն ասած ես ոչինչ չգիտեմ: Միայն նա գիտի, թե ինչ է կատարվում իր գլխում և ինչ է պատրաստվում անել: Միայն կարող եմ ասել` ուրախ եմ, որ նա այս մրցաշրջանում կմնա մեզ հետ:

Նա շատ կարևոր խաղացող է և կենտրոնցած է այն նպատակների վրա, որոնք իր առջև դրել է ակումբը: Հիմա նա միայն դրանց մասին է մտածում, թե հետո ինչ կլինի նրա որոշելու հարցն է:

Պետք է նշեմ, որ նա հիանալի տիրապետում է իսպաներենին»,- ասել է 34-ամյա արգենտինացին: