Կիմիխը կարող է հեռանալ Բավարիայի կողմից տուգանվելուց հետո

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոսուա Կիմիխը կարող է լքել ակումբը, հայտնում է Todofichajes-ը:

Նոյեմբերի 19-ին «Բավարիայի» ղեկավարությունը ֆուտբոլիստին ուղարկել էր կաարնտին, վարակված անձի հետ շփման պատճառով: Այն ժամանակահատվածի համար, որը բաց կթողի Կիմիխը, «Բավարիան» չի պատրաստվում վճարել: Գերմանացի ֆուտբոլիստը կկորցնի 780 հազ եվրո: Ղեկավարությունը գնացել է այդպիսի որոշման, քանի որ ֆուտբոլիստը մինչև հիմա չի պատբաստվել կորոնավիրուսի դեմ:

Ակումբի այս որոշումը զայրացրել է նրան և ֆուտբոլիստը մտածում է հեռանալու մասին: Մադրիդի «Ռեալը» առաջնային տարբերակ է կիսապաշտպանի համար: Արքայական ակումբը ևս հետաքրքված է Կիմիխով և ամռանը պատրաստվում է 75 մլն եվրո առաջարկ կատարել: