Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Էմանուել Պետիտը խոսել է զինագործների կիսապաշտպան Էմիլ Սմիթ Ռոուի մասին:
«Կարծում եմ Սմիթ Ռոուն դառնում է ավելի լավն, իր բնավորության և ցանկությունների շնորհիվ: Նա խաղում է ամբիցիաներով և բոլորը նրան սիրում են, քանի որ խաղադաշտում մեծ նվիրվածությամբ է խաղում:
Եթե կարողանա նույն տեմպով շարունակել, ապա միանգամայն արժանի կլինի 10-ը համարին:
Սմիթն ինձ հիշեցնում է լեգենդար Պոլ Գասկոյնին: Երբ նա գնդակով է լինում, այն պարզապես կպչում է ոտքերին և հեռու չի գնում»,- ասել ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստը bookmakers.co.uk-ին:
«Արսենալի» կազմում Ռոուն վերջին 4 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ, ինչ համար էլ հրավիրվել էր Անգլիայի ազգային հավաքական: