«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը խոսել է Օլե-Գունար Սուլշերի հեռացման մասին:
«Մեր արդյունքները վերջին շրջանում լավը չէին: Ցավոք Օլեն պատասխան տվեց այդ արդյունքների համար: Մենք նույնպես պետք է մեծ բաժին պատասխանատվություն վերցնենք: Ֆուտբոլիստները պետք է պատասխան տան նրա համար, ինչ կատարվում է խաղադաշտում:
Մենք բավարար լավը չենք եղել, հասկանում ենք դա: Հիմա պետք է շարժվենք առաջ :
Էմոցիոնալ օր էր: Օլեն մեզ ասաց, որ շարունակելու է երկրպագել: Մաղթեց հաջողություն և հաղթանակներ: Այսպիսին են նրա մարդկային արժեքները»,- ասել է մանկունյանցիների պաշտպանը: