Բավարիան պատրաստ է գնել Պեդրիին` թարմացնելով իր տրանսֆերային ռեկորդը

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիով:

«Բավարիան» կապ է հաստատել Պեդրիի ծանոթների հետ և պատրաստ է վճարել նրան 4 անգամ ավել, քան «կապտանռնագույնները: Եթե չստացվի ձմռանը, ապա նրանք առաջարկ կպատրաստեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ»,- փոխանցում է իսպանական AS-ը:

Մյունխենյան ակումբը պատրաստ է թարմացնել իր տրանսֆերային ռեկորդը 18-ամյա իսպանացու համար: Այժմ այն կազմում է 80 մլն եվրո: Այդքան գումարով գերամանացիները ձեռք բերեցին Լուկա Էրնանդեսին «Ատլետիկոյից»: