🎥 Լեբրոն Ջեյմսի հարվածից հետո Ստյուարտի դեմքը սկսել է արյունահոսել

«Լեյկերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը միտումնավոր հարվածել է «Դետրոիտի» կենտրոնական Այզեյ Ստյուարտի դեմքին, ինչի արդյունքում վերջինիս ունքը պատռվել է և սկսել արյունահոսել:

Արդյունքում քաշքշուկ է սկսվել և բասկետբոլիստներին մի կերպ են կարողացել բաժանել իրարից: Միջադեպից հետո Ջեյմսը հեռացվել է խաղահրապարակից:

Այս հեռացումը Ջեյմսի համար երկրորդն է կարիերայում: 2017 թվականին նա վիճել էր մրցավարների հետ: Ստյուարտն այս մրցաշրջանում ընդհարվել էր նաև Բլեյք Գրիֆինի հետ: