Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնում կայացավ 24-րդ տուրը: Հայ ֆուտբոլիստներն իրենց թիմերի կազմերում մասնակցեցին հանդիպումներին:
Արթուր Գալոյանի «Վելեսը» 1:2 հաշվով զիջեց Արշակ Կորյանի «Օրենբուրգին»: Տանտերերի միակ գնդակը խփել է Գալոյանը: Կորյանը «Օրենբուրգի» կազմում դուրս է եկել փոխարինման 70-րդ րոպեին:
Իշխան Գելայոնը մասնակցեց «Բալթիկայի» հաղթական ամբողջ խաղին:
«Կուբանը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Տեքստիլչիկին»: Հյուրերի կազմում 74-րդ րոպեին խաղադաշտ է մտել Արթուր Սարկիսովը:
Ստեփան Օգանեսյանի «Սպարտակ 2-ը» 3:2 հաշվով պարտության է մատնել «Ալանիային»: Օգանեսյանը փոխարինվել է հանդիպման 89-րդ րոպեին:
«Օրենբուրգը» 50 միավորով գլխավորում է ՖԱԼ-ի մրցաշարային աղյուսակը: