Ինձագի. Հաղթեցինք կարևոր խաղում, բայց ամենակարևորը երեք օրից է

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է «Նապոլիի» դեմ հաղթանակի և սպավելիք ՉԼ-ի հանդիպման մասին:

«Սա մրցաշրջանի կարևոր խաղերից մեկն էր, բայց ամենակարևորը լինելու է 3 օրից: Չեմպիոնների լիգայում «Շախտյորի» դեմ խաղը գլխավորն է մեզ համար փլեյ-օֆֆի պայքարում:

«Նապոլիի» հետ խաղում արժանի էինք հաղթանակի: Նրանք լավագույն թիմն են Իտալիայում գնդակին տիրելու տոկոսային հարաբերությամբ: Ունեինք կադրային կորուստներ, որոշ ֆուտբոլիստներ չէին հասցրել հանգստանալ հավաքականների խաղերից հետո:

Այժմ պետք է շարունակենք նույն ոգով և կենտրոնանք «Շախտյորի» դեմ խաղի վրա»,- 45-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: