Ֆրանսիական «Լիոնի» սպորտային տնօրեն Ժունինիոն կրկին խոսել է Սերդար Ազմունի հավանական տրանսֆերի մասին:
«Մեզ շատ է դուր գալիս Սերդար Ազմունը: Նա մեր նպատակն է, կփորձենք անպայման ձեռք բերել նրան:
Ես կխոսեմ ակումբի նախագահի հետ»,- ասել է Ժունինիոն:
Այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը «Զենիթի» կազմում մասնակցել է 17 հանդիպման` դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: