«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Չավիի մասին:
«Չավին, որոշ նմանություններ ունի Գվարդիոլայի և Էնրիկեյի հետ: Կան որոշ նման բաներ, որոնք Չավին ցանկանում է կյանքի կոչել: Նրանք միևնույն ձև են տեսնում ֆուտբոլը:
Նա ամենահամապատասխան մարզիչն է մեր թիմի համար: Չավին ակումբի լեգենդն է և լավ գիտի դա: Հիանալի մարզիչ, որը շատ է օգնում մեզ»,- ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Diario Sport-ը: