Բայդեն. ԱՄՆ-ն հնարավոր է բոյկոտի Օլիմպիական խաղերը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատասխանել է Պեկին 2022-ի ձմեռային Օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին լուրերին:

«Մենք դա քննարկում ենք»,- ասել ղեկավարը Կանադայի փոխվարչապետի հետ զրույցում:

Ավելի վաղ Washington Post-ի լրագրող Ջոշ Ռոգինը հայտնել էր, որ մինչև նոյեմբերի վերջ ԱՄՆ-ն դիվանագիտական բոյկոտ է հայտարարելու:

Պատճառը Չինաստանի վերաբերմունքն է ույգուրների նկատմամբ: Խախտում են նրանց մարդասիրական իրավունքը:

Դիվանագիտական բոյկոտի ժամանակ տվյալ երկրի քաղաքական գորճիչները չեն կարող ներկա գտնվել Օլիմպիական խաղերին, սակայն մարզիկները կարող են մասնակցել: