Շիրոկով. Շատովն այդքան էլ նշանակալի ֆուտբոլիստ չէ ռուսական ֆուտբոլի համար

«Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Ռոման Շիրոկովը մեկնաբանել է Օլեգ Շատովի որոշումը` կապված կարիերայի դադարեցման հետ:

«Դժվար է գտնել մի բան, որով նա հիշվել է: Քիչ եմ խաղացել նրա հետ: Հիմա արդեն մոռացել եմ ինչպիսի ֆուտբոլսիտ է եղել: Ներկա ժամանակում նա կամ խաղում է, կամ ոչ: Դժվար թե, նա համարվի նշանակալի ֆուտբոլիստ ռուսական ֆուտբոլի համար»,- փոխանցում է ֆուտբոլիստի խոսքերը «Спорт-экспресс»-ը:

Շատովը երեկ հայտարարել էր, որ 2 ամսով դադար է վերցնում, որպեսզի հասկանա ինքն իրեն և իր ապագան որոշի: