Մարտինես. Բժշկական տեսանկյունից հիմա Ազարի մոտ լավագույն պահն է

Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Էդեն Ազարի ֆիզիկական և հոգեկան վիճակից:

«Բժշկական տեսանկյունից հիմա Ազարի մոտ լավագույն պահն է «Ռեալում»: Սակայն նա տխուր է:

Ազարն իր բնույթով առաջնորդ է, և այն վիճակը, որում հիմա նա է` վատ ազդեցություն է թողնում նրա վրա:

Էդենը ունի պատասխանատվություն և գիտի, թե ինչի համար են իրեն ձեռք բերել»,- 48-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Cope-ը: