Բերնարդեսկին հրաժարվել է Ռայոլայի ծառայություններից

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին դադարեցրել է համագործակցությունը գործակալ Մինո Ռայոլայի հետ:

Ֆուտբոլիստի նոր գործակալը Ֆեդերիկո Պաստորելոն է:

«Սա պետք է ավելի վաղ կատարվեր: Սակայն երբեմն, որպեսզի լավ բաներ կատարվեն, հարկավոր է շատ ժամանակ: Հպարտությամբ հայտնում եմ, որ Բերնարդեսկին պայմանագիր է կնքել P&P Sport Management-ի հետ: Բարի գալուստ ընտանիք»,- գրել է Պաստորելոն իր ինստագրամյան էջում:

Նշենք , որ Ռայոլան ֆուտբոլային աշխարհի լավագույն գործակալներից մեկն է: