ՖԱԼ. Գալոյանը հաղթական գոլի հեղինակ. 7 հայ ֆուտբոլիստ մասնակցեց հերթական տուրի հանդիպումներին

Ռուսաստանի 2-րդ լիգայում (ՖԱԼ) կայացան 23-րդ տուրի հանդիպումները:

Հայ ֆուտբոլիստները իրենց ակումբների կազմում մասնակցեցին այդ հանդիպումներին:

«Վելեսը» 2:1 հաշվով առավելության հասավ «Սպարտակ 2»-ի դեմ խաղում: Տանտերերից հաղթական գոլի հեղինակ դարձավ Արթուր Գալոյանը: Հյուրերից աչքի ընկավ Ստեփան Օգանեսյանը:

«Օրենբուրգը» 2:1 հաշվով հաղթեց «Տոմին»: Արշակ Կորյանը մասնակցեց խաղին և փոխարինվեց 60-րդ րոպեին:

«Բալթիկան» 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը «Նեֆտիխիմիկի» հետ: Իշխան Գելոյան փոխարինման է մտել խաղի 70-րդ րոպեին:

«Կուբանը» և «Ալանիան» գոլային հրավառություն էին կազմակերպել: Խաղին` որն ավարտվեց 5:5 հաշվով, մասնակցեց Արթուր Սարկիսովը` փոխարինման դուրս գալով 67-րդ րոպեին:

Արտյոմ Սիմոնյանի «Վոլգարը» 0:0 ավարտեց հանդիպումը «Կամազի» հետ: Սիմոնյանը փոխարինվեց 83-րդ րոպեին:

Լիպեցկի «Մետալուրգը» 1: 0 հաշվով հաղթեց «Ռոտորին»: «Մետալուրգի» կազմում ամբողջական հանդիոպւմ անցկացրեց Արթուր Առուստամյանը: