Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Ռիվեր Փլեյթի» աստղ Խուլիան Ալվարեսով, փոխանցում է իսպանական Marca-ն:
21-ամայ արգենտինացու հիանալի խաղն այս մրցաշրջանում անտարբեր չի թողել նաև Արքայական ակումբին: Ալվարսեը անցկացրած 16 խաղում դարձել է 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Արգենտինացի ֆուտբոլիստին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Յուվենտուսը», «Միլանը» և Մադրիդի «Ատլետիկոն»: