ԿՈՆՄԵԲՈԼ-ը որակազրկել է Արգենտինա-Բրազիլիա խաղը սպասարկող մրցավարներին

Հարավամերիկյան ֆուտբոլի ֆեդերացին, որոշում է կայացրել որակազրկել Արգենտինա-Բրազիլիա խաղը սպասարկող մրցավարներին,-հայտնում է Marca-ն:

Մրցավարները մեծ սխալ են թույլ տվել, չարձանագրելով արգենտինացիների պաշտպան, Նիկոլաս Օտամենդիի բացահայտ խախտումը Ռաֆինիայի նկատմամբ: Խաղից հետո գլխավոր մրցավար Անդրես Կունյան և վիդեոօգնական Էստեբան Օստոխիչը, որակազրկվել են անորոշ ժամկետով:

Արգենտինա- Բրազիլիա հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: