Բենզեման գերազանցել է Զիդանի ցուցանիշը

Չորեքշաբթի, հունիսի 23-ին, տեղի ունեցավ Եվրո-2020 Պորտուգալիա – Ֆրանսիա խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Կարիմ Բենզեման դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացիների կազմում: Խաղի պահին նա 33 տարեկան 186 օրական էր: Այսպիսով, նա Ֆրանսիայի ազգային հավաքականի ամենատարեց ֆուտբոլիստն է, ով երբևէ մեկից ավելի գոլ է խփել Աշխարհի գավաթի կամ Եվրոյի խաղարկությունում:

Նախկինում այս նվաճումը պատկանում էր Զինեդին Զիդանին, ով 2004 թ.ին Անգլիայի դեմ խմբային փուլի խաղում (2-1) դուբլի հեղինակ դարձավ: Այն ժամանակ նա 31 տարեկան էր և 356 օրական:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: