Ֆեներբախչեի նախագահը զոհաբերություն է կատարել մարզադաշտում

«Ֆեներբախչեի» նախագահ Ալի Կոչը զոհաբերություն է կատարել թիմի մարզադաշտում:

Կոչը զոհաբերության է բերել ոչխարի, իսկ հետո իմամը աղոթք է կարդացել դարպասների վրա:

Այս ամենը կապված է եղել թիմի վատ արդյունքների հետ: Վերջին 8 խաղերում թուրքական ակումբը տարել է 2 հաղթանակ , 2 ոչ-ոքի գրանցել և կրել 4 պարտություն:

Այժմ մրցաշարային աղյուսակում «Ֆեներբախչեն» 7-րդն է: