Մբապեն անցկացրեց կարիերայի 300-րդ հանդիպումը

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆինլանդիայի դեմ խաղում անցկացրեց իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի 300-րդ հանդիպումը:

Մբապեի առաջին խաղը կայացել է 2015 թվականի դեկտեմբերի 2-ին «Կանի» դեմ` «Մոնակոյի» կազմում:

Անցկացրած 300 խաղում 22-ամյա ֆուտբոլիստը դարձել է 190 գոլի և 94 գոլային փոխանցման հեղինակ: