Ռոման Ռեալի ֆուտբոլիստի համար կարող է 30 մլն եվրո առաջարկել

Իտալական «Ռոման» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» վինգեր Լուկաս Վասկեսով:

30-ամյա ֆուտբոլիստին թիմում անձամբ ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

El Nacional-ի փոխանցմամբ, իտալական ակումբը պատրաստ է 30 մլն եվրո առաջարկել ֆուտբոլիստի համար:

Վասկեսի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2024 թվականին: