🎥 Արտուրո Վիդալը հեռացվել է մրցակցի գլխին հարվածելու համար

ԱԱ-2022-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտում Չիլիի հավաքականը ընդունել էր Էկվադորի ընտրանուն:

Խաղի 13-րդ րոպեին Չիլիի կիսապաշտպան Արտուրո Վիդալը խաղակոժիկով հարվածում է հյուրերի պաշտպանին, ինչի արդյունքում ստանալով կարմիր քարտ` լքում է խաղադաշտը:

Այս խաղում Չիլին պարտվել է 0-2 հաշվով և 16 միավորով մրցաշարային աղյուսակում 6-րդն է: