🎥 Ստեֆ Կարին NBA-ի 2 ռեկորդ է թարմացրել

«Գոլդեն Սթեյթի» խաղարկող Ստեֆ Կարին կրկին փայլել է` այս անգամ «Բրուկլինի» դեմ արտագնա խաղում:

Կարին 29 րոպե է անցկացրել խաղահրապարակում և վաստակել 37 միավոր: Սա բասկետբոլիստի կարիերայում 37-րդ խաղն էր, որտեղ նվազագույնը 9 հաջողված 3 միավորանոց նետում է կատարել: Այսպիսով Կարին թարմացրել է իր իսկ սահմանած ռեկորդը:

Այս խաղը 33-ամյա բասկետբոլիստի կարիերայի 5-րդ հանդիպումն էր` որտեղ խաղահրապարակում անցակացնելով 30 րոպեից քիչ խաղաժամանակ, վաստակել է 35+ միավոր: Սա նույնպես NBA-ի նոր ռեկորդ է:

«Գոլդեն Սթեյթը» այս խաղում կարողացել է առավելության հասնել 117:99 հաշվով: