Գեյջին Մակգրեգորին. Ինչու իմ անունը չես տալիս

UFC-ի թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեյջին ծիծաղելի է համարել նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորի պահվածքը:

«Քոնորը կռվում և մարտի է կանչում այն մրցակիցներին, որոնց ես հաղթել եմ: Հետո անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս նրանց: Սերոննե, Չենդլերը և Ֆերգյուսոնն արժանի չեն դրան: Նա իրեն պահում է այնպես, ասես լինի տարրական դպրոցում:

Ես կռվել եմ Սերոնեյի հետ` նա էլ կռվեց: Ես հաղթեցի Չանդլերին` հիմա նա ցանկանում է նրա հետ կռվել: Գիտեմ, որ Ֆերգյուսոնն էլ կա այդ ցուցակում: Սակայն նա երբեք իմ անունը չի տալիս, դա ծիծաղելի է»,-հայտարարել է Գեյջին: