Բարսելոնան 40 մլն եվրո կառաջարկի գերմանացի ֆուտբոլիստի համար

«Բարսելոնան» լուրջ հետաքրքրված է «Զալցբուրգի» գերմանացի հարձակվող Կարիմ Ադեյեմիով:

Գերմանական Sport1.de-ի փոխանցմամբ կատալոնական ակումբը 40 մլն եվրո է առաջարկում ֆուտբոլիստի համար:

19-ամյա խաղացողի համար պայքարում է նաև Դորտմունդի «Բորուսիան», որը պատրաստ է վճարել 35 մլն եվրո + բոնուսներ:

Չնայած «Բարսելոնան» ավելի լավ ֆինանսական առաջարկ ունի, սակայն ֆավորիտ համարվում է դորտմունդյան ակումբը, քանի որ նրա ծրագրերը ավելի նպատակահարմար են երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման և կատարելագործման համար: