Ռոնալդուն այս պահին Եվրո-2020-ի լավագույն ֆուտբոլիստն է․ ՈՒԵՖԱ-ի վարկանիշ

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս պահին Եվրո-2020-ի լավագույն խաղացողն է, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

ՈւԵՖԱ-ն թարմացրել է Fedex Performance Zone- ի վարկանիշային աղյուսակը, որն արտացոլում է Եվրո-2020-ի խաղացողների ներկայիս մարզավիճակւը՝ օգտագործելով հատուկ ալգորիթմ: Հատուկ ալգորիթմը վարկանիշ է կազմում՝ հիմնվելով խաղացողների վիճակագրության վրա: Մինչ օրս վարկանիշի լավագույն հնգյակը հետեւյալն է.

1. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 85340 միավոր;
2. Ռոբին Գոսենս (Գերմանիա) – 61790;
3. Ջորջինիո Վեյնալդում (Նիդեռլանդներ) – 56922;
4. Մեմֆիս Դեպայ (Նիդերլանդներ) – 56018;
5. Պատրիկ Շիկ (Չեխիա) – 55526:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: