«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է, թե ինչու է հրաժարվել մասնակցել իսպանական հեռուստատեսության թոք-շոուին:
«Այո ես անձամբ եմ չեղարկել իմ մասնակցությունը, դա իմ որոշումներ: Որոշումս կապված է նրա հետ, որ Չավին նոր կանոն է մտցրել, ըստ որի մենք ցանկացած տեղ գնալուց առաջ պետք է նրա տեղյակ պահենք և բացատրենք:
Արդյունքում ես որոշեցի ոչինչ չբացատրել և չեղարկեցի մասնակցությունս, Չավին անգամ չի իմացել, որ հրաժարվել եմ»,- ասել է Պիկեն:
Ավելի վաղ կար տեղեկություն, որ «Բարսելոնայի» մարզիչ Չավին էր արգելել մասնակցել թոք-շոուին: