Արսենալը կփորձի ձեռք բերել Ամերիկայի հավաքականի աստղին

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «ՌԲ Լեյպցիգի» և Ամերիկայի ազգային հավաքականի կիսապաշտպան Թայլեր Ադամսով:

SportBILD-ի փոխանցմամբ լոնդոնյան ակումբը պատրաստվում է 32.5 մլն եվրո վճարել ձմեռային տրասնֆերային պատուհանի ժամանակ:

Նախորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալը» ծախսել է 150 մլն եվրո ու հիմա Ադամսին գնելու համար ցանկանում է վաճառել Ալեքսանդր Լակազետին և Էդի Նկիտեային: