Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է Հս. Իռլանդիայի հետ ոչ ոքի արդյունքը:
«Իմ առաջին միտքը` մարտն է: Այդ ժամանակ կանցկացնենք մեր առաջին հանդիպումը: Մեր խաղում նորից պետք է գտնենք այն վճռականությունը, որը կար ԵՎՐՈ-ի ժամանակ: Մենք խաղում էինք հոգով, այլ ոչ թե ճնշման և պարտավորության ներքո: Հնարավոր է Եվրոպայի չեմպիոն հռչակվելուց հետո, մեզ մոտ ինչ-որ բան անգիտակցաբար փոխվել է:
Դժվարացրինք մեր կյանքը և դա հուսահատեցնող է:
Շնորհավորում եմ Շվեյցարիայի հավաքականին: Նրանք հավատացին և պայքարեցին այն դեպքում, երբ ամեն բան մեր ձեռքում էր»,- ասել է 34-ամյա պաշտպանը:
Իտալիայի գրանցած ոչ ոքին նրանց իջեցրեց 2-րդ հորիզոնական, ինչի արդյունքում իտալացիները կմասնակցեն փլեյ-օֆ հանդիպումներին: