«Բարսելոնան» շարունակում է մտածել Ռահիմ Ստերլինգին ձեռք բերելու ուղղությամբ:
Կատալոնական ակումբը ցանկանում է ձմռանը վարձակալել անգլիացի ֆուտբոլիստին: Ստերլինգը «Սիթիում» ստանում է18 մլն եվրո աշխատավարձ: Վարձակալման դեպքում դրա կեսը կվճարի անգլիական ակումբը, մյուս կեսը` «Բարսելոնան»:
Սակայն իսպանական ակումբը կխնդրի Ստերլինգին գնալ աշխատավարձի կրճատման, որպեսզի ևս մեկ ֆուտբոլիստի կարողա ձեռք բերել ձմռանը,- հաղորդում է Diario Sport-ը:
Տարբերությունը կփոխհատուցվի բոնուսների տեսքով: