Ուսեին Բոլտ. Նա միայնակ փրկում է թիմին, այդպես չի լինում

Թեթե աթլետիկայի օլիմպիական 8-ակի չեմպիոն Ուսեին Բոլտը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» տիրող իրավիճակի մասին:

«Մենք կպայքարենք, բայց Կրիշտիանուն միայնակ է փրկում մեզ ամեն խաղում, այդպես չի կարող շարունակվել: Մենք շատ վաղուց գեղեցիկ ֆուտբոլ չենք ցուցադրել:

Խաղում ենք շատ դանդաղ ու անկազմակերպ: Երբ Ալեքս Ֆերգյուսոնն էր մարզիչը, մենք պարտավոր էինք հաղթել, քանի որ նա էր պահանջում»,- ասել է ճամայկացի մարզիկը:

Բոլտը մանկունյական ակումբի մեծ երկրպագու է: