Միլոնովը արձագանքել է ուկրաինացի մեկնաբանի պահվածքին

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը անդրադարձել է ուկրաինացի մեկնաբանի պահվածքին:

«Футбол 3» -ի մեկնաբանը Խորվաթիա-Ռուսաստան հանդիպման ժամանակ հիացմունքով է մեկանաբանել ռուսների ինքնագոլը ասելով` «բրավիսիմո»:

«Խենթ մարդ: Ցավոք դա շատ տարածված է Ուկրաինայում: Այդ մեկնաբաններն ու քաղաքական գործիչները վատ են անդրադառնում ուկրաինական սպորտի և ուկրաինցի մարզիկների վրա: Չգիտես ինչու, նրանք իրենց քաղաքական հայցքները բերում են սպորտի բնագավառ:

Ուկրաինացիները լավ մարզիկներ են, սակայն նրանց խանգարում են ոչ սպորտային մարդիկ, որոնք ցանկանում են ներքաշել նրանց քաղաքականության մեջ: Ի սրտե մաղթում եմ ուկրաինացի մարզիկներին, որպեսզի այդ հիմարները (ոչ սպորտային մարդիկ), հնարավորինս արագ հեռանան իրենց պաշտոններից և չխանգարեն մարզիկների աճին և զարգացմանը»,- ասել է ռուս պատգամավորը: