ԱԱ-2022-ի որակավորման փուլում Սերբիայից կրած պարտությունից հետո Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է երկրպագուներին.
«Ֆուտբոլը մեզ նորից ու նորից ցույց է տալիս, որ հաճախ խաչընդոտներով ճանապարհը հասցնում է ցանկալի արդյունքին: Երեկվա պարտությունը ցավոտ է, բայց ոչ այնքան , որ մեզ շեղի մեր ճանապարհից:
Աշխարհի առաջնություն դուրս գալը դեռևս իրատեսական է, և մենք գիտենք ինչ պետք է անենք Քաթարում հայտնվելու համար:
Ոչ մի արադարացում. Պորտուգալիան սլանում է դեպի Քաթար»,- գրել է ֆուտբոլիստը: