NBA-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը 7 հադիպումներ:
«Լոս-Անջելես Լեյկերսը» սեփական խաղահրապարակում 114: 106 հաշվով առավելության հասավ «Սան Անտոնիոյի» նկատմամբ: Տանտերերից լավագույնը Էնտոնի Դեյվիսն էր: 28-ամյա հարձակվողը վաստակել է 34 միավոր և տիրել 15 անդրադարձի: Հյուրերից փայլեց Դեյոնտ Մյուրեյը` գրանցելով թրիփլ-դաբլ: Լեյկերսը Արևմտյան կոնֆերենցիայում 7-րդն է:
«Գոլդեն Սթեյթը» հյուրընկալվելիս 102:106 հաշվով պարտվեց «Շառլոտին»: Ստեֆ Կարին լավագույնն էր «Գոլդեն Սթեյթի» կազմում` 24 միավոր և 10 արդյունավետ փոխանցում: «Շառլոտից» առանձնացավ Լամելո Բոլը` 21 միավոր, 7 անդրադարձի տիրում, 5 փոխանցում: «Գոլդեն Սթեյթը» 11 հաղթանակով և 2 պարտությամբ գլխավորում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը:
Մյուս արդյունքները.
«Միլուոկի» -« Ատլանտա» 100:120
«Ֆինիքս» -«Հյուստոն» 115:89
«Բրուկլին» -«Օկլահոմա» 120:96
«Պորտլենդ» -«Դենվեր» 95:124
«Չիկագո» -«Լոս Անջելես Կլիպերս» 100:90