Պալերմոյի նախկին սպորտային տնօրենը պատմել է, թե ինչպես է նախագահն իրեն ապտակել

Իտալական «Պալերմոյի» նախկին նախագահ Մաուրիցիո Ձամպարինին հայտնի է նրանով, որ հեռացրել է մի շարք մարզիչների և կոնֆլիկտներ է ունեցել նրանց հետ: Այս ամենից զերծ չի մնացել նաև սպորտային տնօրեն Ռինո Ֆոչին:

«Նա միշտ քիթը խցկում էր գործերի մեջ: Ցանկանում էր մասնակցել բոլոր որոշումներին: Ոչ մեկ անգամ են եղել տարաձայնություններ:

Մի անգամ «Միլանից» ընկերս զանգահարեց և ասաց, որ Ձամպարինին պայմանագիր է կնքել մարզիչ Ջուզեպե Պապադուլոյի հետ: Ես ոչնչից տեղյակ չէի:

Այդ կիրակի մենք պարտվեցինք «Սիենային», իսկ հետխաղյա հարցազրույցի ժամանակ հաղորդավարն ասեց, որ Լուիջի Դելներին հեռացվել է: Հաջորդ օրը զայրացած գնացի Ձամպերինիի տուն` Պապադուլոն արդեն այնտեղ էր: Ես վիրավորեցի նրան, ինչից հետո Ձամպերինին ապտակեց ինձ: Իրավիճակն այդ օրվանից բարդացավ և ինձ հեռացրին:

Հետո ես վերադարձա, բայց Պապադուլոյի հետ չէի շփվում: Արդյունքում որոշ ժամանակ անց նրան հեռացրինք և նոր մարզիչ նշանակվեց Ֆրանչեսկո Գվիդոլինը»,- ասել է Ֆոչին Il Giornale di Sicilia– հետ հարցազրույցում:

Երբեմնի հեղինակավոր ակումբն այժմ գտնվում է Իտալիայի ուժեղությամբ 3-րդ առաջնությունում: