Մորատան 2014-ից հետո լավագույն արդյունքն ունի Իսպանիայում

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան դարձավ միակ հաղթական գոլի հեղինակը Շվեդիայի դեմ խաղում:

Սա 29-ամյա հարձակվողի 23-րդ գոլն էր 50 խաղում:

2014-ից հետո, երբ Մորատան նորամուտը նշեց Իսպանիայում` սա լավագույն արդյունքն է հարձակվողների մեջ: Նա 10 գոլով ավելին է խփել, քան մոտակա ֆուտբոլիստը, եթե վերցնենք վերջին 7 տարիները: